Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել փաթեթի արտանետում, ինչից հետո արտանետում կատարող քաղաքացին, նկատելով ծառայություն իրականացնող աշխատակցին, դիմել է փախուստի:

ՔԿԾ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ զննությամբ փաթեթի մեջ հայտնաբերվել է 6 բջջային հեռախոս, 3 USB լար, 1 ականջակալ և լիցքավորման սարքի 1 վերջնամաս:

Կատարվում է հետաքննություն: