Ֆլորիդայում ձերբակալվել են 11 եւ 12 տարեկան երկու աշակերտուհիներ, ովքեր մեղադրվում են սատանայական ծեսով իրենց համադասարանցուն սպանելու համար դավադրություն կազմակերպելու մեջ՝ տեղեկացնում է BBC-ն։
Աշակերտուհիները ոստիկանությանն ասել են, որ իրենք սատանայի հետեւորդներ են եւ ծրագրել էին սպանել 15 աշակերտների։ Խուզարկության ժամանակ հայտնաբերվել է զենք, մսագործի դանակ, պիցցայի դանակ եւ այլն։ Աղջիկները հայտարարել են, որ որոշել էին խմել իրենց զոհերի արյունը, հնարավոր է՝ ուտել մարմինը։




























