Վրաստանի սեւծովյան հանգստավայրային քաղաք Քոբուլեթիի փողոցները ջրով են ծածկվել հորդ անձրեւի հետեւանքով, «Նովոստի-Գրուզիայի» փոխանցմամբ՝ հայտնում է երկրի Հանրային հեռուստատեսությունը:

Աջարիայում եղանակը վատթարացել է հոկտեմբերի 26-ին՝ ինչպես բարձրլեռնային, այնպես էլ ցածրադիր շրջաններում: Տեղատարափ անձրեւների պատճառով Խելվաչաուրի շրջանում ակտիվացել են սողանքները: Մի քանի բարձրլեռնային համայնքներում ձյուն է տեղացել:

Քոբուլեթիի 2 գլխավոր՝ Աղմաշենեբելի եւ Ռուսթավելի փողոցներում ջուրը լցվել է մի շարք տներ ու խանութներ: Աչկվա լեռնային գետակը ափերից դուրս է եկել՝ ջրածածկ անելով քաղաքային շուկային հարակից տարածքը:

Ներկայումս Քոբուլեթիում աշխատում են Արատակարգ իրավիճակների կառավարման ծառայության բրիգադները, որոնք ջուրն արտամղում են:

«Ներկայումս փրկարար ծառայությյունը ստացել է մինչեւ 10 կանչ: Ներգրավված են փրկարար բրիգադներ, ախատանքներ են ընթանում»,- լրագրողներին հայտնել է Արատակարգ իրավիճակների կառավարման ծառայության շրջանային բաժանմունքի ղեկավար Իրակլի Թոիձեն: