ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 485.80 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 551.77 դրամ (նվազել է 0.16 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 622.02 դրամ (նվազել է 0.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.38 դրամ (նվազել է 0.01 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 230.22 դրամ, ոսկի՝ 19,223.66 դրամ, պլատին՝ 12,994.87 դրամ: