Ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիի № 9 ընտրատեղամասի մոտ տեղ գտած միջադեպի առնչությամբ, հայտնում է «Առաջին ալիքը»։

«Քաղաքացու հաղորդման հիման վրա Բաթումիի քաղաքային վարչությունում հետաքննություն է սկսվել հնարավոր հանցագործության փաստի առնչությամբ, որը ենթադրում է 162-րդ հոդվածի առաջին մասը՝ ծեծկռտուք կամ բռնության այլ ձեւ քվեարկության տարածքի մերձակայքում»,-ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ։  

«Ազգային շարժման» ներկայացուցիչները քաղաքացիներին մեղադրում են, որ վերջիններս գումար են բաժանել ընտրողներին, որպեսզի նրանք սատարեն «Վրացական երազանքին», ինչը բերել է բանավոր եւ ֆիզիկական վեճի։