ՀԴԲ հատուկ գործակալ Ռոբերտ Ջենսենը հայտարարել է, որ Փիթսբուրգի սինագոգում մարդկանց վրա կրակ բաց արած հրաձիգը, հավանաբար, միայնակ է գործել՝ տեղեկացնում է CNN-ը։

Մինչ այժմ հավաքած տեղեկությունները վկայում են այն մասին, որ այդ մարդը, ամենայն հավանականությամբ, միայնակ է գործել»,- հայտնել է Ջենսենը։

Նա նաեւ հավելել է, որ հանցագործության վայրում հանցանշանների հավաքումը առնվազն մեկ շաբաթ կտեւի։

Հատուկ գործակալը նաեւ ասել է, որ սինագոգի դեպքը քննվում է որպես ատելության հողի վրա հանցագործություն եւ ոչ թե՝ ահաբեկչություն։

Հիշեցնենք, որ Փիթսբուրգ քաղաքում սինագոգի վրա հարձակումը տեղի էր ունեցել շաբաթ առավոտյան, երբ մարդիկ հավաքվել էին արարողության։ Հրաձիգը մտել էր շենք եւ հակասեմիտական կոչեր գոռալով՝ սկսել էր կրակել։ Երբ դեպքի վայր էր հասել ոստկանությունը, սկսվել էր փոխհրաձգություն։ Ավելի ուշ հաձակվողը հանձնվել էր իրավապահներին։