ՀՀ ԱԻՆ ՓԾ  ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում հոկտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 321 դեպք, որից 167-ը՝ արտակարգ:

Նշված ժամանակահատվածում արձանագրվել է 116 կենցաղային կանչ, 65 հրդեհ, 73 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 4 եւ տուժել 95 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 12 քաղաքացի:

Եղանակային պայմանների հետ կապված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 87 քաղաքացու եւ անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 33 տրանսպորտային միջոց:

Գրանցվել է օձերի հայտնաբերման 3 դեպք:

Շաբաթվա ընթացքում արձանագրվել է նաեւ թունավորման 12 դեպք, որի հետեւանքով տուժել է 22 քաղաքացի:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել հնարավորինս զգոն եւ պահպանել անվտանգության տարրական կանոնները: