Քալիֆորնիական Յոսեմիթի ազգային այգում մահացած ամուսնական զույգը, հավանաբար, ընկել է սելֆի անելիս։

AFP-ն տեղեկացնում է, որ ազգությամբ հնդիկ ամուսիններ Վիշնու Վիշվանատը եւ Մինակշի Մոորտին զոհվել են՝ ընկնելով Թաֆթ Փոյնթ հայտնի դիտարան-հարթակից, որը ցանկապատ չունի։ Վիշվանատի եղբայրն ասել է, որ իր կարծիքով զույգը սելֆի անելիս է ընկել։ Ամուսիններն ապրում էին ԱՄՆ-ում եւ սիրում էին ճանապարհորդել։ Նրանք «Տոներ եւ երջանիկ մարդիկ» անվանումով բլոգ էին վարում, որտեղ պատմում էին իրենց արկածների մասին։