«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս օրերին ԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը ինտենսիվ քննարկումների մեջ է տարբեր քաղաքական ուժերի եւ անհատ գործիչների հետ։ Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ նա քաղաքական ուժերից մեկի առաջնորդի հետ քննարկել է Միացյալ աշխատավորական կուսակցություն-Հայ ազգային կոնգրես դաշինքով հանդես գալու հնարավորության հարցը։

Արսենյանը ՀԱԿ-ի հետ բանակցում էր նաեւ 2017թ. խորհրդարանական ընտրություններից առաջ, բայց այն ժամանակ բանակցությունները որեւէ արդյունք չտվեցին, եւ ՄԱԿ-ը չմասնակցեց ընտրություններին: Թե ինչ արդյունք կունենան այս բանակցությունները, կտեղեկանանք առաջիկա տասնօրյակում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում