Աֆղանստանի արեւմուտքում Ֆարախ նահանգում ուղղաթիռի վթարի հետեւանքով 25 մարդ է մահացել, հայտնում է «Փաժվաք» գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ չորեքշաբթի առավոտյան ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհվել է առնվազն 20 մարդ, ներառյալ պաշտոնյաներ:

Գործակալության տեղեկություններով՝ մահացել է 25 մարդ, այդ թվում՝ նահանգի խորհրդի ղեկավարը: Վթարի պատճառն առայժմ չի պարզվել: