Սոցիալական կայքերում թմրանյութերի վաճառքով զբաղվող խումբ է հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ Վարդան Վարդանյանը՝ հավելելով, որ այդ խմբի մոտ հայտնաբերվել է 600 գրամ հաշիշ եւ 20 գրամ ՄԴՄԱ տեսակի թմրանյութ:

Նրա խոսքով, շների օգնությամբ հնարավոր է եղել բացահայտել Մեծ Բրիտանիա ուղարկվող ծանրոցում 8 կգ ափիոնը: Այն թաքցրած են եղել խորոված պատրաստելու սարքում:

Բացի այդ, հոլիսի 9-ին, Մեղրիի մաքսակետում ստուգման է ենթարկվել Իրանից Հայաստանժամանած քաղաքացին, որի արդյունքում նրա որովայնի եւ մեջքի հատվածում հայտնաբերվել է ինքնակպչուն ժապավենով ամրացված 2 կգ ափիոն տեսակի թմրանյութ: