Արխանգելսկում ԱԴԾ վարչության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մահացած տղամարդը գերատեսչության աշխատակից չէր: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում կատարելով ԱԴԾ տարածաշրջանային վարչության մամուլի քարտուղար Ելիզավետա Սեմուշինային:
«Մենք կարող ենք հաստատել, որ մեկ մարդ մահացել է, ով ԱԴԾ-ի աշխատակից չէ», - ասել է Սեմուշինան: Մահացածի ինքնությունը պարզվում է:
«Այս պահին ձեռնարկվում են միջոցառումներ այս միջադեպի հանգամանքները պարզելու համար», - ասել է նա: Գերատեսչության ներկայացուցիչը չի պարզաբանել` արդյոք քրեական գործ հարուցվել է:
Հոկտեմբերի 31-ին Արխանգելսկում ԱԴԾ շենքի մոտ պայթյուն էր տեղի ունեցել: Արխանգելսկի մարզի ղեկավար Իգոր Օռլովը լրագրողներին հայտնել էր, որ պայթուցիկ սարքը Մոսկվայի ժամանակով պայթել էր մոտավորապես 09:00-ին: Մեկ մարդ մահացել է, երեքը՝ հոսպիտալացվել:




























