Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո չի կանխատեսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները:

«Ես չգիտեմ», —«ՌԻԱ Նովոստիին» ասել է  նա՝ հավելելով, որ, չի համարձակվի նախագահի փոխարեն խոսել. «Յուրաքանչյուրն ինքնուրույն որոշելու  իրավունք ունի», — ասել է նա:

Ավելի վաղ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր չէ կատարել Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը, քանի որ Մոսկվան խախտում է այն եւ դուրս կգա համաձայնագրից: Նա նաեւ կարծում է, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրում պետք է ընդգրկվի նաեւ Չինաստանը:

Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան ցանկանում է ավելի մանրամասն բացատրություն ստանալ ԱՄՆ-ից եւ հավելել, որ Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դրույթների խախտումը ՌԴ-ին կստիպի

միջոցներ ձեռնարկել անվտանգության ապահովման համար: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ այս ոլորտում ցանկացած գործողություն հակազդեցության կարժանանա: