Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Արխանգելսկի մարզի ԱԴԾ վարչության  շենքում պայթյունի փաստով ահաբեկչության եւ զինամթերքն ապօրինի կրելու մասին քրեական գործ է հարուցել, հաղորդում է Meduza-ն:

Գերատեսչության տվյալներով շենքի միջանցիկ սենյակում ինքնաշեն ռումբը գործարկել է 17-ամյա տեղացի բնակիչը: Նրա ինքնությունը պարզվել է, բայց քննությունը չի նշում նրա անունը:

Հոկտեմբերի 31-ին Արխանգելսկի ԱԴԾ վարչության շենքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ է մահացել:

Ազգային հակաահաբեկչական կոմիտեի համաձայն, ռումբը պայթել է  նրա ձեռքում: ԱԴԾ-ի երեք աշխատակիցները վիրավորվել են եւ տեղափոխվել հիվանդանոց: