Հոկտեմբերի 11-ին մեկնարկից անմիջապես հետո «Սոյուզ-ՖԳ» հրթիռ-կրիչը պայթել էր՝ ՄՏԿ չհասցնելով նոր անձնակազմին: Պայթյունի պատճառը առաջին եւ երկրորդ աստիճանի բաժանման սենսորների սխալ աշխատանքն  էր:

Այս մասին հաղորդել է «Ռոսկոսմոսի» պիլոտային ծրագրերով գործադիր տնօրեն Սերգեյ Կրիկալեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Հանձնաժողովի հայտնաբերման պատճառը սենսորի սխալ աշխատանք է, որն ազդարարում է առաջին եւ երկրորդ աստիճանների բաժանման մասին», - ասել է Կրիկալեւը:

Գործադիր տնօրենը նաեւ պարզաբանել է, որ սա հանգեցրել է նրան, որ հրթիռ-կրիչի առաջին աստիճանի կողային բլոկներիներից մեկը անհրաժեշտ հեռավորության վրա չի հեռացել եւ հարվածել է երկրորդ աստիճանի վառելիքի բաքին, ինչի հետեւանքով այն պայթել է:

Այս վթարը վերջին 35 տարիների ընթացքում ռուսական պիլոտային տիեզերագնացության մեջ դարձել է առաջինը:

Այն տեղի է ունեցել Բայկոնուրից արձակվելուց հետո 119-րդ վայրկյանին:

ՄՏԿ-ի նոր անձնակազմի կապսուլան՝ ռուս Ալեքսեյ Օվչինինով եւ ամերիկացի Նիկ Հեյգով, հաջողվել է ժամանակին առանձնացնել կրիչից եւ այն վայրէջք է կատարել Ղազախստանի տափաստանում՝ Ժեզկազգանից քիչ հեռու: Տիեզերագնացները չեն տուժել: