ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ գործողություններ՝ նորածնի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 28.10. 2018 թվականի հոկտեմբերի 28-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում քաղաքացուց հաղորդում  է ստացվել առ այն, որ իր կնոջը ոչ պատշաճ ծննդօգնություն ցուցաբերելու հետեւանքով իրենց երեխան մահացել է:

Դեպքի առթիվ 29.10.2018թ. Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որը 31.10. 2018թ.  ստացվել եւ վարույթ է ընդունվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքեր պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների, քրեաիրավական գնահատականների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։