Խնդիրներ կան, որոնք կուտակվել են 15-20 տարիների ընթացքում, 1 ամսում կառավարությանը հաջողվել է լիկվիդացնել ներկրման ոչ ֆորմալ մենաշնորհները, համակարգային կոռուպցիան։ Այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ–ում ելույթի ժամանակ։ 

«Բավարար է արդյոք, որպեսզի ավտոպիլոտի էֆեկտով այս հիմքի վրա տնտեսությունը եւ հանրային կյանքը սկսի զարգանալ, իհարկե բավարար չի։  Այսինքն՝ եթե ես ասեմ, որ այդ խնդիրները լուծելու արդյունքում ինքնաբերաբար հարյուր միլիոնավոր դոլարներ կներհոսեն Հայաստան, ապա ոչ։ Իհարկե, կառավարությունը այստեղ ճիշտ որոշում է կայացրել, որ գնում է տնտեսության կառուցվածքային արմատական տեղաշարժերի։ Իհարկե հեշտ չէ, որովհետեւ տնտեսության նոր կառուցվածք ունենալու համար գումարներ են պետք, որպեսզի հոսեն այն նոր ճյուղերը, որտեղ որ մենք ենթադրում ենք, որ պետք է դոմինանտ ճյուղեր հավաքվեն։ Այդ գումարները ձեռնարկատերերը պետք է հավատան, որ գնալու են այդտեղ։ Պետք է հասկանան, որ այստեղ հաջողակ բիզնես կարող են ծավալել»,–նշեց պատգամավորը։

Մելքումյանը խորհորդ տվեց, որպես վարչապետ Փաշինյանը հետեւի ֆինանսական հոքերին. «Դուք վարչապետ եք, դուք ձեր մոնիտորի վրա պետք է ունենաք հանրապետություն մտնող եւ դուրս եկող բոլոր ֆինանսական հոսքերը՝ պետական հատված, մասնավոր հատված, եւ պետք է ունենաք այն բոլոր գործընթացների շարժը, աշխատատեղերի առումով, ձեռնարկությունների առումով, եւ այդ հոսքերի ամբողջականությամբ դուք պետք է տեսնեք՝ շարժը որտեղից ուր է գնում։ Հենց դուք ասում եք անշարժ գույքի գները աճել են, դա լավ նախանշան է, այդպիսի բան եղել է 2001-2003 թվականներին, հետո արտաքին պրոցեսների հետ կապված սկսեց իջնել, հետո եղավ ճգնաժամ։ Բացառված չէ, որ դրսի ազդեցությունները հնարավոր է 1 կամ 1.5 հետո գան եւ մենք ունենանք որոշակի իջեցում։ Այսինքն՝ պետք է շատ արագ խթանել, որովհետեւ գների աճը ստիպում է շուտ գնալ առնել, որ հասցնեն, իսկ եթե շարժ չկա, ինքը մեռնում է»,–հավելեց ԱԺ փոխխոսնակը։

Պատգամավորը ճիշտ է համարում այն դիտարկումը, որ պետք է տեսնենք՝ ինչ տնտեսություն ենք ունենալու, որ հասկանանք ինչքան էներգիա է պետք. «Բայց խնդիրը միայն ծավալը չէ, խնդիրը գնի մեջ է։ Եթե X գնով էլեկտրաէներգիա ունենք կամ գազ, պահանջարկը առաջանում է գնից, այսինքն գին-որակ, գին-ծավալ, այսինքն՝ այս ֆորմուլան մենք պետք է աչքի առաջ ունենանք։ Պետք է տեսնել X գնի պայմաններում  ինչ ծավալի էլէներգիա կարող ենք ունենալ»։

Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, պատգամավորի խոսքով, փաստացի մեզ թույլ են տալիս, որպեսզի մենք արտահանենք մաքսիմում 1.8 մլրդ կվտ/ժ, այսօր արտահանում ենք 1.1 մլրդ, այսինքն մենք ունեքն 700 մլրդ, բայց դա մոտավորապես 600 մլն խորանարդ մետր է տարեկան, այսօր մենք ունենք 380 մլն խորանարդ մետր ներկրում, հենց դա գալիս հասնում է այդ 600–ին մոտ, կարծես թե ես գիտեմ, էներգետիկայի նախարարի հետ խոսել եմ, 520-525–ի մասին պայմանավորվածություն կա, միանգամից էներգետիկ բալանսում դրական շարժ է բերում, որովհետեւ մեկուկես կիլովատը մնում է համակարգում։

«Երկրորդ՝ Երեւանի ՋԷԿ–ն է, որ պետք է դրանով զբաղվի, բայց հինգերերդ էներգաբլոկն է այդ բարտերով զբաղվում, որովհետեւ այնտեղ էժան է։ 5-րդ էներգաբլոկում մենք ունենք 35-38 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց, իսկ ՋԷԿ–ը 20 դրամով է արտադրում։ Այս մոտեցումը շատ ճիշտ է, բայց այդ շրջանառությունը, ծավալները պետք է մեծացնենք»,–նշեց նա։

Մելքումյանը վրաստանի մասով, մասնավորապես, նկատեց. «Վրաստանը հիդրոռեսուրսնր ունի, ապրիլ–օգոստոս ամիսներին էժան էլեկտրաէներգիա կա, եւ երբ, որ դա մուտք է գալիս դեպի Հայաստան, 2.5-3 մլրդ դրամի դրական էֆեկտ է բերում Հայաստանի էլցանցերին»։

ՀԱԷԿ–ի մասով, մելքումյանի խոսքով, նոյեմբերի 15-ի դրությամբ 20 մեգավատտի ավելցուկ ենք ունենալու։

Պատգամավորը իր ելույթը եզրափակեց՝ ամփոփելով, որ բոլոր ռիսկերը արտադրող կայաններից մինչեւ բաշխիչ ցանց եւ սպառող պետք է կիսվի, որ փոքրիկ էֆեկտներ ստանանք դրանից։