2018-ին համախառն ներդրումներ/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսվում է, որ կլինի 23,3 տոկոս, իսկ 2019-ի համր կանխատեսումը 23,6 տոկոս է: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ մշտական հանձնաժողովներում 2019 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ նշեց Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, 2018-ի համր սպասվում է, որ արտահանում/ՀՆԱ ցուցանիշը կլինի 38,7 տոկոս, իսկ 2019-ին կլինի 41 տոկոս:

Ատոմ Ջանջուղազյանը խոստովանեց, որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, որ կլինեն կրճատումներ: Միաժամանակ, նա հավելեց, որ դա միանշանակ կհանգեցնի աշխատավարձերի բարձրացման. «Որովհետեւ խոսքը չի վերաբերում փող կրճատելուն, այլ գործառույթները կատարվող աշխատանքին համապատասխանեցնելուն: Այդ դեպքում կունենանք լավ արդյունք: Օրինակ Ֆինանսների նախարարությունում 3,6 մարդուց մեկը ղեկավար է: Սա ամենաարդյունավետ կառավարման եղանակը չէ: Ղեկավարը գին ունի: Եթե 8-9-ից մեկը ղեկավար լինի, մենք մոտ 20 տոկոսով լրացուցիչ վարձատրության տեղ ենք ունենում»,-իր խոսքն ամփոփեց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը: