ԱՄՆ Տեխաս նահանգում Laughlin ավիաբազայից ոչ հեռու վթարի է ենթարկվել երկտեղանի ուսումնական T-38 Talon գերձայնային ռեակտիվ օդանավը, հայտնում է Airforce Times պարբերականը:
Բազայի հանրության հետ կապերի բաժնի ներկայացուցիչ Մայքլ Մաքգանը հայտարարել է, որ օդաչուների վիճակի մասին տեղեկություններ չունեն:
Պատահարի վայրում աշխատում են արտակարգ օգնության ցուցաբերման մասնագետները:





























