Ավստրալուհի Լեսլի Դու Պրիզը, ով ապրում է Հարավային Քվինսլենդի իր ֆերմայում, երեք սագ է գնել՝ 3 արու և 2 էգ՝ մտածելով, որ նրանք հրաշալի լրացում կլինեն մյուս կենդանիներին, փոխանցում է ABC-ն։

Սակայն սագերը ֆերմայում իրենց կարգերն են հաստատել։ Ֆերմայի տիրուհին պատմել է, որ նրանք ահաբեկել են ոչխարներին, հարձակվել են աքլորների վրա, սիրամարգի փոչից պոկել են փետուրները և երեխաներին ստիպել են արտասվել։

Հասկանալով իր սխալը, տան տիրուհին դիմել է համացանցի օգտատերերին և արձագանքը չի ուշացել։ Մեկ շաբաթվա ընթացքում նրանց նոր տեր է գտնվել։

Նոր հարավային Ուելսից Շանտել Ռեգելինգի մոտ է եկել որդին վիսկիով․ «Այդ սագերն այժմ աստղեր են, թող քաղաքի բնակիչները նրանցով հիանան։ Նրանց հետ ամեն ինչ լավ կլինի, վառարանում նրանք չեն հայտնվի»։