Իսպանիայի արտգործնախարար Ժոզեփ Բորելը գաղտնի ամուսնացել է Իսպանիայի սոցիալիստական աշխատանքային կուսակցության նախագահ Քրիստինա Նարբոնի հետ, հայտնում է El Pais-ը։

Հարսանիքը կայացել է այս տարվա հուլիսին, հայտնում է թերթը։

Պարբերականի տվյալներով՝  զույգն արդեն 20 տարի է միասին է, նրանց հարաբերությունները սկսել են 1998-ին։

Նշվում է, որ Բորելի ընտրյալը 66 տարեկան է, նրանք երկուսն էլ նախորդ ամուսնությունից երեխաներ ունեն։