Հյուսիսափայլը գեղեցիկ եւ հետաքրքիր երեւույթ է, բայց ոչ այնքան հազվադեպ: Ավելի հազվադեպ է հանդիպում լուսնային ծիածանը, որի ձեւավորման համար բարձր խոնավություն, լիալուսին եւ արբանյակի ցածրադիր դիրք է անհրաժեշտ: Հենց այսպիսի իրադրություն է ստեղծվել շվեդական Աբիսկու քաղաքի երկնքում, որի ապշահար բնակիչները կարողացել են տեսնել միանգամից 2 երեւույթը, հայտնում է Daily Mail-ը:
Լուսանկարի հեղինակ լուսանկարիչ Չեդ Բլեքլին հավելում է. «Սա ինձ համար արտասովոր փորձ էր: Վերջին 10 տարիներին ես ամեն տարի լուսանկարում եմ հյուսիսափայլը, բայց նման բան երբեւէ չէի տեսել»:




























