Եվրոպան պետք է փոխի իր միգրացիոն քաղաքականությունը, իսկ եվրոպական առաջնորդները պետք է ավելի լուրջ ազդանշան տան, որ այլեւս չեն կարող ապաստան եւ աջակցություն տրամադրել փախստականներին։ Այս մասին բրիտանական The Guardian թերթի հետ հարցազրույցում պատմել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։

Քլինթոնը բարձր է գնահատել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Եվրոպայի մյուս առաջնորդների բարեհոգությունը այդ հարցում, բայց կարծում է, որ հենց միգրացիայի թեման է բորբոքել եւ նպաստել Դոնալդ Թրամփի հաղթանակին 2016 թվականին եւ Brexit–ի գործընթացին։

Ամերիկյան քաղաքական գործիչը նշել է, որ ամբողջ ամերիկյան համակարգը ստեղծվել են այնպես, որ վերացնեն բռնապետական ռեժիմի սպառնալիքը եւ ենթադրել է, որ հնարավոր է, որ մարդիկ հոգնել են ներկա ժողովրդավարական մոդելից։ Քլինթոնի կարծիքով՝ դա է նպաստել պոպուլիստական գաղափարների տարածմանը։