Նոյեմբերի 22-ին, ժամը 11.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին:
Պարզվել է, որ Լևոն Ա.-ն նոյեմբերի 21-ին, ժամը 17.30-ից 17.40-ն ընկած ժամանակահատվածում, թիվ 8 երթուղու միկրոավտոբուսի սրահում անհայտ քաղաքացու պայուսակից գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է գումար, բանկային, զեղչի ու կուտակային քարտեր:
Գողոնն առգրավվել է:
Պարզվել է, որ Լևոն Ա.-ն գողացել է 1994 թ. ծնված Սոֆի Ի.-ի դրամապանակը:
Նախապատրաստվում են նյութեր:





























