ՌԴ Սարատովի մարզային դումայի պատգամավոր Նիկոլայ Բոնդարենկոն, ով մեկ ամիս սնվել է սպառողական նվազագույն զամբյուղի համապատասխան՝ 3,5 հազ․ ռուբլով, փորձի արդյունքում յոթ կիլոգրամով նիհարել է՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Դիետայի վերջանալուց հետո առաջին օրը կշռվեցի։ Կարող եմ ասել, որ նոր սննդակարգի սկզբում ես 94,5 կգ էի կշռում։ Այսօր կշեռքը 87 կգ 100 գ ցույց տվեց»,- նշել է նա։

Բոնդարենկոն տեղեկացրել է, որ պատրաստվում է այցելել բժշկի, որպեսզի նա գնահատի իր առողջական վիճակը։ Այժմ նա իրեն լավ է զգում։