Էկվադորի նախագահ Լենին Մորենոն պահանջել է նախարարների խորհրդի հրաժարականը, որպեսզի նրանց իրավասությունների գնահատում կատարվի։ Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի ազգային քարտուղարությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Telegrafo թերթը հայտնել է, որ արդեն հրաժարական են տվել տնտեսական եւ ֆինանսների, կրթության նախարարները եւ կոմունիկացիաների քարտուղարը։
ԶԼՄ-ները հայտնում են, որ հրաժարականի խնդրանքը եղել է այն բանից հետո, երբ քննադատություններ են հնչել կառավարության հետ համաձայնեցված 2019թ․ բյուջեի մասին։ Քննադատները հիմնականում նշել են, որ կրթության եւ առողջապահության ոլորտներին տրամադրվելիք միջոցները կրճատվել են, իսկ արտաքին պարտքը ավելացել՝ հասնելով 31 մլն դոլարի։





























