Բրիտանական Մեյբլթորփ քաղաքում փոթորկային եղանակները ափ են դուրս հանել տասնյակ հազարավոր ծովաստղերի, հայտնում է The Independent-ը։
Ականատեսի խոսքով՝ ծովաստղերը զբաղեցրել են շուրջ 200 յարդ երկարությամբ եւ շուրջ 10 յարդ լայնությամբ ափամերձ տարածքը։ Մեկ այլ ականատես էլ շեշտել է, որ ափին հնարավոր է շուրջ 100 հազար ծովաստղ լինի։




























