Երուսաղեմի տարածքում պեղումներ իրականացնող հնագետները բացառիկ արտեֆակտ են գտել՝ քար ուխտավորների զոհաբերությունների հաշվարկման համար, որը շուրջ 3 հազար տարվա հնության է։ Գտածոյին նվիրված նյութը հրապարակել է «Արդիական լուրեր» պորտալը։

Հնագետների խոսքով՝ Բեկա անվամբ արտեֆակտը օգտագործվել է Առաջին տաճարի ժամանակ, այսինքն՝ շուրջ 3 հազար տարի առաջ։ Ի տարբերություն նմանատիպ այն առարկաների, որոնք գիտնականները նախկինում հայտնաբերել էին, քարի վրա հայելային տեքստ է գրված, այսինքն այնպես, ինչպես կնիքների վրա։

Արտեֆակտի հայտնաբեման վայրում գտել են նմանատիպ քարեր, ինչը թույլ է տվել գիտնականներին ենթադրել, որ այստեղ մեծ տաճար է եղել։