Աբխազական եւ մեգրելական աջիկայի պատրաստման տեխնոլոգիան Վրաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության կարգավիճակ է ստացել։ Այս մասին հայտնել է «Նովոստի Գրուզիան»՝ վկայակոչելով Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությանը։ Ելնելով այն հանգամանքից, որ պղպեղը Վրաստան է բերվել Եվրոպայից 15-րդ դարում, փորձագետները ենթադրում են, որ աբխազական աջիկայի հայտնվելը կապված է հենց այդ շրջանի հետ։

«Այս բաղադրիչի գլխավոր գաղափարն այն էր, որ հիշատակվի Աբխազիան որպես միասնական վրացական էթնոմշակութային տարածքի բաղկացուցիչ մաս»,-նշել են գործակալությունում։

Գերատեսչությունում հավելել են նաեւ, որ առաջիկայում ավելի մեծ ուշադրություն կդարձնեն Վրաստանի շրջանների մշակութային ժառանգությանը․ «Այս նախաձեռնությամբ Մշակութային ժառանգության պահպանության ազգային գործակալությունը միայն սկսում է անուղղակիորեն հոգ տանել նյութական եւ ոչ նյութական ժառանգության մասին ինչպես Աբխազիայում, այնպես էլ Օսիայում՝ ելնելով այն հանգամանքից որ մենք վերահսկում ենք այդ տարածքները»,-ասված է հաղորդագրությունում։