Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից կատարված հարյուրավոր ուսումնասիրությունները փաստում են, որ ոչ բոլոր մրցակցային խնդիրներն են գտնվում ՀՀ մրցակցային մարմնի կարգավորման դաշտում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով, բազմաթիվ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է այլ պետական մարմիների հետ ակտիվ համագործակցությունը, քանի որ շատ դեպքերում Հանձնաժողովը պայքարում է ոչ թե մրցակցային տվյալ խնդրի պատճառի, այլ հետեւանքի դեմ, իսկ առաջացման պատճառները գտնվում են այլ պետական մարմինների կարգավորման դաշտում:

«Ընթացիկ տարում կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել են ավելի քան 202 խնդրահարույց գործեր, որոնցից 140-ը՝ պետական գնումների ոլորտում: Բոլոր դեպքերը ուղարկվել են համապատասխան պետական կառույցներին, որոշ դեպքերում դրանց մասին տեղեկացվել է նաեւ իրավապահ մարմիններին: Նշեմ, որ թեեւ նախկին տարիների համեմատ, պետական գնումների ոլորտում խախտումներն անհամեմատ նվազել են, սակայն մրցակցության տեսանկյունից որոշ խնդրահարույց դեպքեր դեռեւս շարունակում եմ արդիական մնալ»,-ընդգծեց Շաբոյանը: