«Սև ուրբաթի» օրն ԱՄՆ բնակիչները ծախսել են 6.22 մլրդ դոլար ինտերնետ-խանութներից գնումներ կատարելու համար, ինչը 23.6%-ով ավելին է, քան 2017 թվականին, հայտնում է CNBC-ն:

Համաձայն Adobe Analytics հետազոտության՝ ինտերնետ-խանութներն ստացել են իրենց ամբողջ շահույթի 33.5%-ը (մոտ 2մլրդ դոլար) բջջային հեռախոսների միջոցով գնումներ կատարելու արդյունքում:

ԱՄՆ-ում «սև ուրբաթը» հաջորդում է Գոհաբանության օրվան: Այդ օրը խանութներում ակցիաներ են անցկացվում և ապրանքները վաճառվում են մեծ զեղջերով: