Դաշնային անվտանգության ծառայությունը պրովոկացիա է անվանում Ուկրաինայի ռազմական նավատորմին պատկանով երեք նավերի մուտքը Ռուսաստանի Դաշնության ջրային տարածք, հաղորդում է ТАСС-ը՝ հղում կատարելով դաշմային անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի հայտարարությանը: 

«Արդեն հինգ ժամ է Սև ծովի ռուսական ջրային տարածքում շարունակվում են Ուկրաինայի ծովային զինուժի երեք նավերի պրովոկացիոն գործողությունները: Նրանց նպատակը հասկանալի է. այդ տարածաշրջանում կոնֆլիկտային իրավիճակ ստեղծել: Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության սահմանային ծառայողների կողմից ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները ուկրաինական ղեկավարության այդ կանխամտածված պրովոկացիան կանխելու և նավարկության անվտանգությունն ապահովելու համար».-ասվել է հաղորդագրությունում: