Ալկոհոլի օգտագործման եւ այդ պատճառով մահացածության տեսակետից ամենապրոբլեմային ԵՄ երկիրը Էստոնիան է։ Երկրորդ տեղում Սլովենիան է, երրորդ տեղում՝ Լյուքսեմբուրգը։ Այս եզրահանգմանն են եկել «Սթափ Ռուսաստան» հասարակական կազմակերպության փորձագետները, ովքեր այդ իմաստով ամենաբարենպաստ երկրներ համարել են Հունաստանը, Իտալիան, Մալտան՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ հետազոտության՝ ԵՄ 3 թոփ երկրները, որտեղ ամենաշատն են խմում, Էստոնիան, Լիտվան եւ Չեխիան են, իսկ ամենաչխմողների եռյակի մեջ են Հունաստանը, Իտալիան եւ Շվեդիան։
Ալկոհոլից մահացության ամենաշատ դեպքերը պատահում են Սլովենիայում, Դանիայում եւ Լատվիայում, ամենահազվադեպը՝ Մալթայում, Հունաստանում եւ Իտալիայում։




























