Մինչեւ 2019թ. մարտի 31-ը (ներառյալ) «Viva» կանխավճարային եւ հետվճարային սակագնային պլանների բաժանորդները կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները դարձնել մեգաբայթեր.

1 րոպե = 2 ՄԲ

Փոխանակման համար պետք է սմարթֆոնից մուտք գործել «Իմ ՎիվաՍել-ՄՏՍ» հավելված: Հավելվածը հասանելի է «Google Play»-ում եւ «App Store»-ում:

• Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե:

• Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչեւ «Viva» սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները մինչեւ օրացույցային ամսվա վերջին օրը:

• Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որեւէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաեւ փոխանակված ՄԲ-երը զրոյանում են եւ ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց  գործողության ժամկետը կազմում է 30 օր:

• Փոխանակված ՄԲ-երը  հասանելի չեն ռոումինգում: