Հնդիկ բիզնեսմեն Յուսուֆ Ալին դարձել է «ոսկե վիզա» ստացած ԱՄԷ առաջին նախագահը, որը նրան որպես խոշոր ներդրող  երաշխավորում է երկրում մշտական բնակության իրավունքը, հաղորդում է The National-ը:

Տղամարդը Lulu Group առեւտրային ցանցի ղեկավարն է եւ սեփականատերը, որը Մերձավոր Արեւելքի երկրներում հիպերմարկետների է տիրապետում:

63-ամյա Յուսուֆ Ալին ԱՄԷ-ում ապրել է ավելի քան 45 տարի:

Նրա ունեցվածքը գնահատվում է 4.7 մլրդ դոլար:

ԱՄԷ-ն անցյալ ամիս ոսկե վիզա  է ներդրել, որը օտարերկրյա ներդրողներին եւ արժեքավոր մասնագետներին  իրավունք է տալիս մշտական բնակություն հաստատել երկրում:

Մարտին ԱՄԷ կառավարությունն առաջին անգամ թույլատրել է 5 եւ 10 տարով ռեիզդենտային վիզաների տրամադրում օտարերկրյա քաղաքացիների որոշակի կատեգորիաներին:

Մինչ այդ օտարերկրկա քաղաքացիների համար ռեզիդենտային վիզաների առավելագույն ժամկետը կազմել է 3 տարի: Երկարաժամկետ վիզայի հայտը թույլատրել են տալ ներդրողներին, ձեռնարկատերերին, գիտնականներին, բարձր որակավորում ունեցող մասնագետներին եւ տաղանդավոր ուսանողներին: