BirdLife International կազմակերպությունը, Հայաստանի թռչունների պահպանման միությունը (ASPB) եւ «Գարնանն Ընդառաջ» ծրագիրը հայտարարում է միջազգային նկարչական մրցույթ «Իմ Գարունը» խորագրով:
Հայաստանի թռչունների պահպանման միությունից NEWS.am-ին հայտնում են, որ մրցույթին կարող են մասնակցել մինչեւ 16 տարեկան բոլոր դպրոցականները: Այն կմեկնարկի ապրիլի 1-ին եւ կտեւի մինչեւ հունիսի 21-ը: Երեխաները իրենց նկարները կարող են ուղարկել [email protected] էլ. հասցեին կամ ուղարկել Հայաստանի թռչունների պահպանման միություն` Պ. Սեւակ 7, Երեւան 0014, Հայաստան:
Միջազգային մրցույթին մասնակցում են շուրջ 36 պետությունների դպրոցականներ: Լավագույն հեղինակներին սպասվում են սքանչելի նվերներ`Swarovski հեռադիտակ եւ լուսանկարչական ապարատներ:





























