Կանանց պատմության միամսյակի շրջանակում մարտի 29-ին ԱՄՆ դեսպանի նստավայրում թեյելու են հրավիրվել «Ես ինքս եմ կերտում իմ ապագան» խորագրով ստեղծագործական շարադրությունների մրցույթի եզրափակիչ փուլ անցած ավագ դպրոցի 10 աշակերտուհիները եւ Հայաստանի մի խումբ առաջադեմ կին գործիչներ: Վերջիններս եկել էին երիտասարդների հետ կիսելու իրենց կյանքի հետաքրքրական դրվագները:
Դեսպանը հաղթողներին է հանձնել հավաստագրեր եւ ժամանակից անգլերենի բառարաններ:
Ավագ դպրոցի աշակերտուհիների շրջանում անցկացված ստեղծագործական շարադրության այս մրցույթը նախաձեռնել էր ԱՄՆ դեսպանությունը` ԿԳՆ-ի հետ համատեղ: Մասնակիցները մեջ էջի սահմաններում ներկայացրել էին ապագայի մասին իրենց տեսլականը: Այս մրցույթի նպատակն էր ոգեշնչել երիտասարդ աղջիկներին, որպեսզի նրանք մտորեն հասարակության մեջ իրենց ունեցած դերի մասին եւ գիտակցեն առաջնորդող դիրքի հասնելու իրենց ներուժը:
Կանանց պատմության միամսյակը նշվում է ամեն տարի մարտին` արժանին մատուցելու այն ներդրումներին, որ ամերիկյան պետության ձեւավորման գործում ունեցել են կանայք: Նախագահ Օբամայի հայտարարության մեջ ասված է. «Երբ մենք մեր գնահատանքն ենք հայտնում մեր երկիրը կերտած կանանց, պետք է հիշենք, որ այսօր մենք ունենք առաջադրանք գրելու կանանց պատմության հաջորդ գլուխը: Մենք պետք է սովորեցնենք մեր դուստրերին, որ ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ, որ վեր բարձրանալիս ոչինչ չի փակի նրանց ճանապարհը եւ միայն այս կերպ կարող ենք ոգեշնչել նրանց, որպեսզի հասնեն իրենց ամենաբարձր հավակնություններին ու իրական հավասարության»:





























