Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում ապրիլի 4-ին տեղի կունենա ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա հանդիսավոր բացումը:
Համալսարանից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռեյնո, Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտ, Հայաստանի ԱԳ նախարարի խորհրդական, ֆրանկոֆոնիայի դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյան, այլ բուհերի ֆրանկոֆոն դասախոսներ, ուսուցիչներ, ինչպես նաեւ ՀՊՄՀ-ի օտար լեզուների ֆակուլտետի ուսանողներ եւ դասախոսներ:
Բացման արարողությունից հետո Համալսարանի ֆրանսիական բաժնի ուսանողները կներկայացնեն գեղեցիկ մի միջոցառում «Երկու մշակույթների խաչմերուկում»` պոեզիա եւ երաժշտություն- խորագրով: Կներկայացվեն ֆրանկոֆոն երգիչներ Ժ.Բրելի, Ադամոյի, Դալիդայի, Գարուի, Սելին Դիոնի ստեղծագործական կյանքին նվիրված հետքրքիր դրվագներ եւ ուսանողները կկատարեն նրանց հայտնի երգերը: Կներկայացվեն նաեւ ֆրանկոֆոն բանաստեղծներ` Լաաբիի, Սենգորի, Ժաբեսի պոեմները` դարձյալ ուսանողների կատարմամբ:
Ֆրանկոֆոնիայի օրերի հանդիսավոր փակումը նախատեսվում է համալսարանում ապրլի 15-ին: Այդ օրը ուսանողները եւ դասախոսները հանդիպում կունենան թարգմանիչ Պարգեւ Շահբազյանի հետ:





























