Հայաստանի կառավարությունը «Հյուսիս-Հարավ» մայրուղու Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման հարցը քննարկում է Եվրոպական միության եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպայկան բանկի հետ։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հարցին։
Նրա խոսքերով, իրենք Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման հարցով բանակցություններ են վարում ԵՄ-ի եւ ՎԶԵԲ-ի հետ։ «Տվյալ պահին քննարկվում է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ֆինանսավորման հարցը, եւ առաջիկայում մենք որոշ հստակություն կունենանք այդ ճանապարհահատվածի առնչությամբ»,- պարզաբանեց Ավինյանը։





























