Երեւանում ապրիլի 6-ից կինոթատրոնների էկրաններին կցուցադրվի հայ-ռուսական համատեղ եռաչափ անիմացիոն առաջին ֆիլմը` «Կուկարաչան», 1 ժամ 17 րոպե տեւողությամբ:

Մոսկվայում ֆիլմի շնորհանդեսը կայացել մարտի 24-ին եւ այժմ այն  Մոսկովյան կինոթատրոնների էկրաններին է:

Touch FX Անիմացիոն ստուդիայի տնօրեն Վահե Սարգսյանը նշել է. «2005թ մենք որոշեցինք կատարել բացառիկ քայլ լիամետրաժ 3D ֆիլմերի ստեղծման բնագավառում: Դա նման էր մի երազանքի: Դժվարությունները ահռելի էին, ինչպես տեխնիկական եւ ծրագրային բազաների հետ կապված, այնպես էլ մարդկային մասնագիտական որակների, որը ամենադժվար խնդիրներից մեկն էր: Համաձայնության գալով նախագծի պրոդյուսերների եւ արտերկրյա շուկայի այլ մասնակիցների հետ` ի վերջո փորձ արվեց մոտենալ մեր երազանքին: Տարիների անկոտրում աշխատանքից հետո այսօր կարող ենք համարձակորեն պնդել, որ դա մեզ հաջողվեց: Մենք հանձնում ենք հանդիսատեսի դատին եռաչափ լիամետրաժ ֆիլմ 77 րոպե տեւողությամբ, որը իր տեխնիկական եւ որակական չափանիշներով համապատասխանում է միջազգային ստանդարտներին»:

Ֆիլմի ռեժիսորը Արմեն Ադիլխանյանն է, դերերը կրկնօրինակել են

Ալեքսադր Գորդոնը, Վլադիմիր Էպիֆանցեւը, Յուրի Ստոյանովը, Նատալյա Լեսնիկովսկայան: Պրոդյուսորներն են Գեւորգ Ներսիսյանն ու Վահե Սարգսյանը: