Վաղը`ապրիլի 22-ին ժ. 19-ին Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա «Սասուն»  ազգագրական երգի-պարի համույթի  «Տեր ողորմյա» ֆիլմի շնորհանդեսը` նվիրված Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Ըստ տարածված հաղորդագրության, ֆիլմի շնորհանդեսին մուտքն ազատ է լինելու:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, վաղը`ապրիլի 22-ին ժամը 14-ին Երևանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դահլիճում տեղի կունենա   «Հայերի դատը մարդկության դատն է» թատերական ներկայացման պրեմիերան` նվիրված  Մեծ եղեռնի զոհերի հիշատակին, որի մուտքը եւս  ազատ է: