Հայաստանում հայտնվել է 364 սկսնակ ձեռնարկատեր: Այս մասին այսօր ԱԺ տարածաշրջանային հարցերի եւ եվրասիական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ասաց էկոնոմիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանում հայտնվել է 364 սկսնակ ձեռնարկատեր, որոնցից 159-ը կառավարությունից ֆինանսական աջակցություն է ստացել:

«Նրանցից 238-ը մշակել է իրատեսական բիզնես նախագծեր: ընդ որում, 159 ձեռնարկատերերից 20-40-ը ֆինանսական աջակցությւոն չի խնդրել, այլ խնդրել է օգնել բիզնես նախագծերի մշակման հարցում»,- պարզաբանեց փոխնախարարը: