ՀՀ կառավարությունը ընդառաջել է պատգամավորներին եւ մի շարք փոփոխություններ է մտցրել ատելության քարոզչությունը քրեականացնող օրենսդրական փաթեթում: Այս մասին ապրիլի 14-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանն ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:

Այդպես, ըստ նրա, եթե մշակութային եւ գիտական նշանակության աշխատանքներում կան արտահայտություններ եւ մտքեր, որոնք բռնության կոչեր են հիշեցնում եւ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության տարրեր են պարունակում, ինչպես նաեւ գիտական եւ գեղարվեստական գրականության տարածումը, որում այդպիսի կոչեր կան, հետապնդման չեն ենթարկվի պետության կողմից:

Հիշեցնենք, որ, ըստ օրենսդրական փաթեթի, գենդերային, ռասայական, էթնիկական կամ սոցիալական, գենետիկական բնութագրերի, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելիության, սեփականության կարգավիճակի, ծննդյան, հաշմանդամության, տարիքի, սոցիալական կամ անձնական այլ բնութագրերի հիմքով անձի կամ անձանց խմբի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ հանրային կոչերը կհետապնդվեն քրեական կարգով:

Նշենք, որ ավելի վաղ այս օրենսդրական նախաձեռնությունը խիստ քննադատության էր արժանացել մի շարք խորհրդարանականների կողմից: Մասնավորապես, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվել էր, թե այդ դեպքում ինչ կլինի այն մարդու հետ, ով կսկսի գովաբանել Սողոմոն Թեյլերյանին (իր ընտանիքից միակ կենդանի մնացածը Հայոց Ցեղասպանության տարներին. 1921 թվականին Բեռլինում Թեյլերյանը կրակել եւ սպանել էր Ցեղասպանության հիմնական կազմակերպիչներից մեկին` Թալեաթ փաշային. խմբ.) եւ նրա վրեժխնդրության ակտը:

Քննարկումների ընթացքում այդպես է պարզ չդարձավ` արդյոք ատելության քարոզչություն են համարվում «ասֆալտին փռելու», «պատին ծեփելու», «թաթերը կտրելու» սպառնալիքները, որոնք նախանձելի հաճախությամբ կրկնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: