Փաստ է, որ վերջին շրջանում արդեն չկա վարակվածների թվի աճ, ապաքինվածների թիվը մեծացել է: Այս մասին հայտարարել է Թբիլիսիի Հանրապետական հիվանդանոցի տնօրեն Լեւան Գոպոձեն, հաղորդում է Նովոստի Գրուզիան:
«Նման կանխատեսումները շատ լավ են, սա լավատեսական հայտարարություն է»,-նշել է բժիշկը:
Նա նաեւ նշել է մինչեւ մայիսի 26-ը կորոնավիրուսը հաղթահարելու պատրաստակամության մասին: Մայիսի 26-ը Վրաստանի անկախության օրն է:
Անցած մեկ օրում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 11 նոր դեպք, ապաքինվել է 17 պացիենտ:
Այդպիսով, փետրվարի 26-ից մայիսի 5-ը Վրաստանում ախտորոշվել է վարակման 604 դեպք, ապաքինվել է 240 մարդ: Կարանտինի մեջ է գտնվում 4939 մարդ:
Այս պահին բուժում է ստանում 355 մարդ:





























