Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման վեց նոր դեպք: StopCov-ի տվյալներով՝ վարակվածների ընդհանուր թիվը 701 էր:
Ավելացել է նաեւ առողջացածների թիվը՝ 425-ից հասնելով 432-ի:
Մահվան դեպքերի թիվն անփոփոխ է. համաճարակի ընթացքում մահացել է 12 հիվանդ: 3.890 մարդ գտնվում է կարանտինում, իսկ հիվանդանոցներում՝ 357 մարդ:




























