Երեկ` մայիսի 3-ին, ժամը 21.24-ին մի քաղաքացի ահազանգել  է, որ ինքը Երեւան քաղաքի Հաղթանակի կամրջի հարակից տարածքում բարձրացել է ծառը եւ ինքնուրույն չի կարող իջնել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարական ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով ծառից իջեցվել է Երեւան քաղաքի բնակիչ, 22-ամյա Սամվել Հարությունյանը: