Այսօր` մայիսի 4-ին, ժամը 7.30-ին դեղորայքային թունավորումով Երեւան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Երեւան քաղաքի բնակիչ, 26-ամյա Ժենյա Ամոյանը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժածի առողջական վիճակը գնահատվել է ծանր: