Հայաստանում մայիսի 3-4-ին արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 6 եւ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ արձանագրված գողության 24 դեպքից բացահայտվել է 17-ը, խուլիգանության 3 դեպքից՝ 2-ը:
Նույն ժամանակահատվածում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ գողության 3-ական եւ սպանության փորձի ու խարդախության 1-ական դեպք:
Անցած մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհային 4 պատահար, որից 1-ը՝ վրաերթ. 5 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:




























