32-ամյա  Գեւորգ Հ.-ն մայիսի 10-ին դիմել է  ոստիկանության Արաբկիրի բաժին եւ հայտնել, որ երկու օր առաջ Կոմիտասի շուկայի մոտ իր ծանոթն իր գրպանից գողացել է 73.000 դրամ եւ արեւային ակնոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել նախկինում ազատազրկման դատապարտված, 48-ամյա Գագիկ Պարսամյանին՝ «Գլազ» մականունով:

Ոստիկանները պարզել են, որ գյուղմթերքների առեւտրով զբաղվող Պարսամյանը Կոմիտասի շուկայի մոտ մայիսի 8-ին հանդիպել էր հին ընկերոջը՝ ում հետ ծանոթացել էր քրեակատարողական հիմնարկում: Հանդիպման ընթացքում էլ ընկերոջ գրպանից թռցրել էր 73 հազար դրամը, ապա նաեւ արեւային ակնոցն ու հեռացել:

Գրպանահատության փաստի առթիվ հարուցվել է  քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: