Ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները մայիսի 10-ին, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 28-ամյա Գուրգեն Գ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա ապրիլի կեսերին Ծաթեր գյուղում գտնվող «ԱրմենՏել» ընկերությանը պատկանող հենասյուներից կտրել եւ գողացել է 50 մ պղնձյա մալուխ:
Գողոնն առգրավված է: Կատարվում է հետաքննություն:




























